Գարուն

Գարունը՝ նորացման և վերածննդի շրջանը, բացվում է ծաղկած ծաղիկներով, վառ երանգներով և մեղմ ջերմությամբ, որն արթնացնում է բնությունը ձմեռային քնից: Երբ ծառերը կանաչում են և ծաղկում են, օդը կարծես լցվում է նոր խոստումներով: Ավելի երկար օրերը երիտասարդացման զգացում են առաջացնում՝ գարունը դարձնելով լավատեսության և կյանքի լավագույն պահերի շրջան:

Ոսկրային ձկներ

Լրացուցիչ աշխատանք․ պատասխանել հարցերին․

  1. Ի՞նչ բնորոշ հատկանիշներ ունեն ձկները
    Ձկները ջրային ողնաշարավոր կենդանիներ են։ Նրանք ունեն խռիկներ, լողակներ և թեփուկներ։ Խռիկների միջոցով ձկները շնչում են։ Լողակները ձկներին օգնում են շարժվել ջրում։ Թեփուկները ծածկում են նրա մաշկը և պաշտպանում ձկներին վնասվածքներից։
  2. Ի՞նչ նշանականություն ունեն ձկները բնության մեջ և մարդու կյանքում
    Ձկները կարևոր նշանակություն ունեն բնության մեջ և մարդու կյանքում։ ձկները մարդկանց համար ուտելիք են համարվում։
  3. Ի՞նչ հիմնական տարբերություններ հիման վրա  կարելի է տարբերակել ոսկրայն և կռճիկային ձկներին։
    Ի տարբերություն կռճիկային ձկների, ոսկրային ձկների կմախքն ամբողջովին կամ մասամբ ոսկրային է։

Առաջին ուսումնական շրջանի ամփոփում

1. Ինչ եք ձեռք բերել այս ուսումնական շրջանի ընթացքում

Այս ուսումնական շրջանի ընթացքում ես ձոռք եմ բերել նոր գիտություններ, սկսել եմ ուսումնասիրել նոր առարկաներ, օրինակ ՝ քիմիա, ֆիզիկա, աշխարհագրություն:

2. Ինչ ճամփորդությունների եք մասնակցել.

Ես դեռ չեմ մասնակցել ճամփորդությունների.

3. Ընտրության գործունեություն.

Անգլերեն Անահիտ Մելքոնյանի խումբ ՝ կցում եմ բլոգիս հղումը

4. Մարզաձև

Նետաձգություն ընկեր Սամվելի խումբ:

5. Ինչ նախագծերի եք մասնակցել

Ես չեմ մասնակցել որևէ նախագծի:

6. Կրթահամալիրի օրացույցով որոշված ինչ ցուցահանդեսների, համերգների եք մասնակցել

Ես մասնակցել եմ ուրբատ-համերգին

7. Ինչ բարդություններ եք ունեցել

Ես շատ ձժվարանում էի Ֆիզիկայից, չէի կարողանում սովորել դասերը, բայց դասատուիս օգնությամբ ներկա պահին շատ լավ հասկանում եմ:

Դերանուն

Դերանուն

Դերանուն կոչվում են այն բառերը, որոնք մատնացույց են անում առարկա, հատկանիշ, քանակ` առանց դրանք անվանելու:

Դերանունները ութ տեսակի են` անձնական, ցուցական, փոխադարձ, հարցական, հարաբերական, որոշյալ, անորոշ, ժխտական:

Անձնական դերանունները մատնացույց են անում խոսող, խոսակից կամ մի երրորդ անձ` առանց դրանց անվանելու:

Անձնական դերանուններն են՝ եսինքս, մենք, ինքներս, դու, ինքդ, դուք, ինքներդ, նա, ինքը, նրանք, իրենք:

Ցուցական դերանունները մատնացույց են անում առարկա, հատկություն, քանակ, տեղ և ձև՝ առանց դրանք անվանելու:

Ցուցական դերանուններն են` սա, դա, նա, այս, այդ, այն, սույն, նույն, միևնույն, մյուս, այսպես, այդպես, այնպես, այսպիսի, այդպիսի, այնպիսի, նույնպիսի, այսքան, այդքան, այնքան, նույնքան, այսչափ, այդչափ, այնչափ, նույնչափ, այստեղ, այդտեղ, այնտեղ:

Փոխադարձ դերանունները ցույց են տալիս փոխադարձ հարաբերությամբ միմյանց հետ կապված առարկաներ կամ անձեր՝ առանց դրանք անվանելու:

Փոխադարձ դերանուններն են` իրար, միմյանց, մեկմեկու կամ մեկմեկի:

Հարցական դերանունները արտահայտում են հարցում խոսողին ծանոթ անձի կամ առարկայի, սրանց հատկության, թվի, գործողության տեղի, ժամանակի, ձևի և այլնի մասին՝ առանց դրանք անվանելու:

Հարցական դերանուններն են` ո՞վ, ի՞նչ, ինչպիսի՞, ինչքա՞ն, ինչպե՞ս, ինչու՞, ո՞ր, ո՞րը, որքա՞ն, որչա՞փ, որպիսի՞, ո՞րերորդ, որտե՞ղ, ե՞րբ, ու՞ր, քանի՞, քանի՞սը, քանի՞երորդ:

Հարաբերական դերանունները նույն հարցական դերանուններն են, որոնք, սակայն, արտահայտում են ոչ թե հարցում, այլ մի նախադասություն կապում են մյուսին:

Որոշյալ դերանունները մատնացույց են անում առարկաների կամ անձերի հայտնի, որոշյալ ամբողջություն` միասնաբար կամ առանձին-առանձին վերցրած, առանց դրանք անվանելու:

Որոշյալ դերանուններն են՝ ամբողջ, ամեն, ամեն մի, բոլոր, յուրաքանչյուր, ողջ, համայն, ամենայն, ամբողջը, ամենը, ամեն ինչ, ամեն մեկը, ամեն ոք, ամենքը, բոլորը, յուրաքանչյուրը, յուրաքանչյուր ոք, ողջը:

Անորոշ դերանունները մատնացույց են անում անորոշ անձ, առարկա և կամ անձի ու առարկայի անորոշ հատկություն, քանակ` առանց դրանք անվանելու:

Անորոշ դերանուններն են` ինչ-որ, ինչ-ինչ, ոմն, մեկը, մեկնումեկը, մի, մի քանի, մի քանիսը, ուրիշ, այլ, այսինչ, այնինչ, որոշ, որևէ, ովևէ, երբևէ, երբևիցե, որևիցե:

Ժխտական դերանունները մատնացույց են անում ամբողջությամբ ժխտվող առարկաներ կամ անձեր, առանց դրանք անվանելու:

Ժխտական դերանուններն են` ոչ ոք, ոչինչ, ոչ մի, ոչ մեկը:

1 Փորձի՛ր պատասխանել:

ա) ով ե՛րբ է ասում «ես»,

բ) ով ո՛ւմ է ասում «դու»,

գ) ո՛ւմ մասին է ասում «նա»

2 Փակագծում տրված գոյականներն ու բայերը համաձայնեցրո՛ւ ընդգծված դերանունների հետ:

Ոչ ոք (իմանալ), թե որտեղի՛ց հայտնվեց:

Ոչ մեկը (փորձել) հակաճառել, նա այնքա˜ն բարկացած էր:

Բոլոր (ճանապարհորդները) մի տեղ (տանել) :

Բոլորը (հրավիրվել) կիրակի օրվա հավաքին:

Կարծես թե ամբողջ (քաղաք) հրապարակ (լցվել):

Ամբողջ (դառնալ) կրակի բաժին:

3 Հոլովման աղյուսակում գրի՛ր տրված դերաննուների համապատասխան ձևերը և պատասխանի՛ր հարցերին:

Ես, դու, նա, ինքը, մենք, դուք, նրանք, ո՞վ:

Ուղղական- Սեռական- Տրական- Բացառական- Գործիական- Ներգոյական- Ո՞ր դերանունների սեռական և տրական հոլովներն են համընկնում:

Դերանուններից ո՞ր հոլովներն են նմանվում գոյականի համապատասխան ձևերին:

4 Տրված դերանուններով (սեռական հոլով) նախադասություններ կազմի՛ր և լրացրո՛ւ նախադասությունը:

Իմ, քո, նրա, իր, մեր, ձեր: Սեռական հոլովը ցույց է տալիս այն առարկան,…:

21.11.13

1. Բառի կրկնությամբ կամ ական ածանցով նոր թվականներ ստացի՛ր տրվածներից: Փորձի՛ր բացատրել , թե ստացված բոլոր թվականներն ինչո՛ւ են կոչվում բաշխական:

Քառասուն, յոթանասուն, ութսուն, տասնութ, երկու հարյուր:

քառասուն – քառասունական, քառասուն-քառասուն
յոթանասուն – յոթանասունական, յոթանասուն-յոթանասուն
ութսուն – ութսունական, ութսուն-ութսուն
տասնութ – տասնութական, տասնութ-տասնութ
երկու հարյուր – երկու հարյուրական, երկու հարյուր-երկու հարյուր

Բաշխական թվականները այդպես են կոչվում, որովհետև դրանց միջոցով ինչ-որ բանը բաշխում են: Օրինակ՝ Ուսուցիչը դասարանի սովորողներին տվեց մեկական տետր: Այս նախադասության մեջ ուսուցիչը տետրերը բաշխում է սովորողների միջև:

2. Նախադասությունների միտքն արտահայտի՛ր այլ կերպ՝ ընդգծված բառերը փոխարինելով ուրիշներով:

Թանգարանում սրահներից յուրաքանչյուրում ցուցադրվող վաթսուն առարկա կա:

Դպրոցի բոլոր դասարաններում տասնհինգական սեղան է դրված:

Ամեն մի երամում տասնհինգ կռունկ է:

Այդտեղ յուրաքանչյուր գետ երեք վտակ ունի:

Շենքերի նկուղները երկուական ելք ունեն՝ հիմնական և վթարային:

Տղաներին հազարական դրամով պարգևատրեցին:

3. Սխալները գտի՛ր և ճշտի՛ր:

ա) Օրվա մեջ քսան սիգարետներ ծխողն ամեն տարի ավելի քան հարյուր

տասնյոթ հազար քառակուսի սանտիմետր թուղթ ծուխ ու մոխիր է դարձնում:

Այդքան թուղթը բավական է երեք հարյուր էջեր ունեցող մի գիրք հրատարակելու համար:

բ) Մի անգամ տասնվեց տղա բաժանվեցին երկու խմբի:

Իրար ետևից յոթանասունհինգ բառեր թելադրվեց:

Այդ բժիշկի երեսունհինգ վիրահատությունն էլ հաջող են անցել:

Հիսունչորս հոյակապ նկարներով այդ գիրքը շատ հին էր:

Հավաքվածներից ամեն մեկը երեքական լեզու գիտեր:

Ջութակահարներից ամեն մեկը հինգական մեղեդի նվագեց:

Սենյակներում սեղանները շարված էին երեքական-երեքական:

4.Առաջին երկու և վերջին երկու նախադասությունները դարձրո՛ւ մեկական նախադասություն, մի նախադասություն էլ հանի՛ր և տեքստը փոխադրի՛ր երեք նախադասությամբ:

«Ալոն» աշխարհում ամենատարածված բառերից է: Այսօր դա գործածվում է հեռախոսային խոսակցությունների ժամանակ: Բայց բոլորը չեն, որ հասկանում են «ալոն»: Դա շատ ավելի հին է, քան հեռախոսը: Մինչև հեռախոսի գյուտն այդ բառը նավերի վրա է օգտագործվել՝ խոսափողով կանչերի ժամանակ: «Ալո» նշանակում է «լսում եմ:

«Ալոն» աշխարհում ամենատարածված բառերից է, այսօր դա գործածվում է հեռախոսային խոսակցությունների ժամանակ: Դա շատ ավելի հին է, քան հեռախոսը: Մինչև հեռախոսի գյուտն այդ բառը նավերի վրա է օգտագործվել՝ խոսափողով կանչերի ժամանակ, «ալո» նշանակում է «լսում եմ»:

5.Կետադրի՛ր: Ադամը շնչասպառ վազում էր, շուտով հասնելու գեղեցիկ քարերի ձորը: Գնացել կանգնել էր ճանապարհի վրա եկող-գնացողի հետ մի քիչ զրույց անելու: Եղնիկը հանկարծակի մի ոստյունով ցատկեց լուսամուտի գոգը, աչքերը հառելով խավարին: Մի օր մեղմաշունչ, մի քամի Նուբիական բարձունքներից վար սահելով, իջավ ոսկեալիք Նեղոսի ափերը, և մի վայելչակազմ ու դեռատի արմավենու ոտների տակ, փռվեց հևիհև: Նա ճամփա ընկավ, մի ուրիշ, մի լավ աշխարհ գտնելու:

20.11.23

Ընտրեք վերնագրերից որևէ մեկը և շարադրեք ձեր մտքերը։

«Հաջողության ճանապարհը»

«Ի՞նչ է լավատեսությունը և ինչպե՞ս է այն օգնում առօրյայում»

«Արտույտների ագարակը»

«Ի՞նչ դեր ունեն ֆիլմերն իմ կյանքում»

1.Գրել տրված բառերի նույնարմատ հականիշները:
Անխռով-Խռոված
երերուն-աներեր
երջանիկ-աներջանիկ
ուժեղ-անույժ
տարակուսելի-անտարակուսելի
կախյալ-անկախ
զարդարուն-անզարդ
բարձրաձայն-ցածրաձայն
քաղցրահամ—դառնահամ
ընչատեր-անընչատեր
շնորհալի-անշնորհ
երախտագետ-ապերախտ
գիտուն-անգետ

2. Առաջին շարքի ածականների հականիշները գտիր երկրորդ շարքում:
ա. վախկոտ, նուրբ, յուրային, անապական, տաղանդաշատ, բերկրալից, միամիտ
բ. օտար, կոպիտ, աներկյուղ, անձիրք, խորամանկ, պղտոր, թախծոտ:

վախկոտ-անձիրք

նուրբ-կոպիտ

յուրային-օտար

անապական-թախծոտ

տաղանդաշատ-անձիրք

բերկրալից-պղտոր

միամիտ-խորամանկ

Ծանոթանում ենք Օշոյի առակներին ու ասույթներին։

Два брата

Старший брат украдкой брал зерно из своей ямы и ссыпал его в яму брата, говоря:

Жили два брата. Старший бьш женат, у него бьши дети. А младший бьш холост. Братья не захотели жить вместе и поделили все, что у них было. Когда они поделили зерно, ямы, в которых оно хранилось, оказались у старшего по одну сторону тока, у младшего — по другую.

— Бог дал мне жену и детей, у меня есть кому зарабатывать на хлеб. А у моего брата нет никого. Пусть он ест этот хлеб.

Но младший брат тоже брал зерно из своей ямы и тайком высыпал его в яму старшего брата, говоря:

— Один я на земле, куда бы ни забрел — легко найду пропитание. У брата же семья, ему больше моего нужно. Пусть это хлеб достанется ему.

Так прожили они всю жизнь. Бог приумножал добро обоих братьев, и доля каждого не оскудевала. Господь всегда помогает в благих и добрых деяниях

Кто более велик

басня (առակ)

Жил царь, для которого нестерпима была мысль, что кто-то может быть выше его. Однажды он созвал своих министров, и спросил их:

— Кто более велик — я или Бог? Министры задрожали от страха и попросили

отсрочки, чтобы подумать. Все они были немолоды, никому из них не хотелось подвергнуться гонениям. Но они были достойными людьми и не хотели лгать.

— Предоставьте дело мне, я найду, что ответить государю, — сказал самый старый министр.

На следующий день собрался весь двор. Пришел и старый министр. Он низко поклонился царю и произнес:

— О, господин, ты, несомненно, более велик, чем Бог.

Царь закрутил свои длинные усы и гордо вскинул голову. А старик продолжил:

— Ты более велик, потому что можешь изгнать нас из своего царства, а Бог не может, ведь Его Царство — все вокруг, и некуда уйти от Него.

Տնային աշխատանք

Գործողության անունը դարձրո՛ւ այդ գործողության հետ կապված առարկայի անուն: Գրի՛ր գործածված ածանցները: Քերել, գրել, կապել, քամել, թակել, ըմպել, բացել, գործել, խաղալ, ուտել, խմել, հագնել, ձգել, փակել, խթանել, փաթաթել, ճոճել, գանձել, զսպել, ջնջել, ծածկել, կապել, օրորել:

Քերիչ, րիչ, կապիչ, քամիչ, թական, ըմպելիք, բացիչ, ործիք, խաղալիք, ուտոլիք, աուստ, ձիչ, փական, խթանիչ, փաթաթան, ճոճոնակ, անձիք, ջնջիչ, ծածկոց, օրորոց:

3.Տրված կապերով կազմի՛ր նախադասություններ: Ո՞ր հարցին են պատասխանում դրանց հետ գործածվող գոյականները:

Պես, հետ, առանց, վրա, համար:

Մանկան պես մաքուր (ինչպիսի):
Ընտնիքիս ետ անբաժան ապրում եմ մի տանը (ինչպես):
Առանց այլ անձանց ներկայությամբ (ում):
Սեղանի վրա բազմազան ամեղ ուտելիքներ կան (ինչպիսի):
Հատուկ ծննդյանս օրվա համար այսքան պատրաստվել եմ (ինչքան):

4.Փակագծում տրված գոյականները գրի´ր համապատասխան հոլովով:

Նյու Յորքի (Նյու Յորք) բնակիչները զարմանքով դիտում էին 19-ամյա մի ուսանողի (ուսանող), որը սիրալիր ժպիտով (ժպիտ) սեղմում էր մի մեծ հանրախանութ մտնող բոլոր այցելուների (այցելուներ) ձեռքերը: Այդ ձևով (ձև) 8643-րդ հաճախորդին (հաճախորդ) ողջունելուց (ողջունել) հետո նա վեր պարզեց կապտած ձեռքը և բացականչեց.

-Ուռա´: Ռուզվելտի ռեկորդը (ռեկորդ) գերազանցեցի:

Հավանաբար քչերին (քչեր) է հայտնի, որ 1907 թվականին (թվական) Սպիտակ տանը (տուն) մի ընդունելության (ընդունելություն) ժամանակ ԱՄՆ-ում (ԱՄՆ) այն ժամանակվա նախագահը սեղմել էր 8513 մարդու (մարդ) ձեռք:

Գլխարկավոր սնկեր

լրացուցիչ աշխատանք․

  1. Ի՞նչ կառուցված ունեն գլխարկավոր սնկերը

Որպես կանոն գլխարկավոր սնկերը կազմված են սնկամարմնից և պտղամարմնից: 

Սնկամարմինը կազմված է հիֆերից և գտնվում է հողի տակ: Այն գրավում է հսկայական մակերես և հողից կլանում է սննդարար նյութեր: 

Պտղամարմինը ևս կազմված է հիֆերից, որոնք շատ խիտ միահյուսվելով` հողից դուրս ձևավորում են կեղծ հյուսվածք:

  1. Ի՞նչ է իրենից ներկայացնում սիմբիոզը

Ինչպես գիտենք, մոլորակի շուրջ գոյություն ունեցող կենդանի էակների միջեւ կան տարբեր տեսակի փոխհարաբերություններ: Այս աշխարհում կա մեծ կենսաբազմազանություն, ուստի այդ կենդանի էակները ստիպված են հարաբերվել միմյանց հետ և միաժամանակ էկոհամակարգի հետ: Շրջակա միջավայրի և կենդանի էակների միջև փոխազդեցությունից բխող փոխհարաբերություններից մեկն այն է, որ սիմբիոզ։ Այս սիմբիոզը պատասխանատու է կյանքի բազմաթիվ ձևերի համար, որոնք կարող են գոյություն ունենալ տարբեր բնակավայրերում:

  1. Գտնել 5 հետաքրքիր փաստ գլխարկավոր սնկերի մասին

Սնկերի շատ տեսակներ գիշատիչներ են: Գիշատիչ սնկերը հատուկ հարմարություններ ունեն, որոնց միջոցով միջաներ են որսում: Կան նաև տեսակներ, որոնք փոշոտելով իրենց սպորները և ներթափանցելով զոհի մեջ, աճում են նրա մեջ:

Ճանճասպանի մեջ թույնի պարունակությունն այնքան էլ շատ չէ: Դրանից մահանալու համար անհրաժեշտ է մոտ 4 կգ ուտել: Իսկ դժգույն գարշասունկն այնքան թունավոր է, որ մեկ սունկը կարող է 4 մարդ սպանել:

Միջինում յուրաքանչյուր սունկ 90%-ով կազմված է ջրից:

Ամենահետաքրքիր սնկերից մեկը պլազմոդիումն է: Այն կարողանում է քայլել: Իհարկե, շատ դանդաղ է քայլում. մեկ մետրն անցնում է մի քանի օրում:

Ամենաթանկ սունկը տրյուֆելն է: Դրա մեկ կգ-ն արժե մոտ 2500$:

Ծառերը

Լա՛վը չես, խեղճ ես, լավը չես, զավա՛կս, որդիս, առաջնեկս, իմ հույսս, իմ թանկս, լա՛վը չես, մեջդ վրեժ չկա: Քո պապ ու իմ հեր Իշխանը արնագույն պուճուր մի ձի ուներ, էնքան պուճուր, որ բանակ չէին տարել ասում է, չարությունից պայթում էր՝ որ մի ձի իրենից առաջ էր ընկնում: Հևում էր, թոքերը շխկշխկում էին, քթերից կրակ էր թռչում — իր պուճուր տեղով տրաքում էր չարությունից: Քո պապի պահած շունն էլ պիտի էդպես լիներ, նրա զավակն էլ ու չափարի բանջարն էլ ու պատի օձն էլ պիտի էդպես լինեին: Դու լավը չես: Ինչ իմացողի հարցնում եմ՝ գովում ու ծիծաղում է — իբր թե լավն ես, խղճով ես, և էդ ծիծաղն իմ սրտին դանակ է դառնում, զավակս, զավակս: Իմ հեր ու քո պապ Իշխանը խելոք բաներ ոչ ասում էր, ոչ էլ մտածելու ժամանակ ուներ, նա գործի մարդ էր, գետինը նրա ոտի տակ վառվում էր- բայց մի անգամ կիսաբերան ասել է ուսի վրայով իմ մերացվին հացի փող շպրտելու պես, ու ես ասում եմ. մարդ չպիտի էնքան քաղցր լինի՝ որ կուլ տան, չպիտի էնքան դառը լինի՝ որ թքեն: Քեզ կուլ են տվել ու գովում են, զավակս, քեզ կուլ են տալիս: Ասում ես խիղճ, բայց խիղճը գիտե՞ս երբ է գեղեցիկ — երբ գազանի մեջ է: Քոնը խիղճ չի, խեղճություն է: Ամբողջ Վանքերը Իշխանից աստծու չափ շնորհակալ էր գիտե՞ս ինչի համար — բոլորին կարող էր վնաս տալ: Կարո՛ղ էր: Նրա վտանգը ծովիանի՛, ծովիանի նման խաղում ու ցոլում էր Վանքերից Բորչալու ու Բորչալվից Ղազախ բոլորի վրա և ամեն րոպեի կայծակ կդառնար ու կտրաքեր ուզածդ խեղճուկրակի գլխին: Բոլորի համար նրա լավությունն էն էր՝ որ չէր տրաքում, թե չէ ուրիշ լավություն ոչ ոքի համար նա չի արել: Լավություն բոլորին քո պապ ու իմ պատրոն Ավետիքն է արել: Ուրիշի համար՝ մեղու, պատվաստ, կացնի կոթ, ուրիշի համար՝ սել, ամուսնացած եղբոր փոխարեն՝ բանակ, եղբոր բանտարկված տղայի համար՝ կառավարչի մոտ կոռի — նա աստծու լավությունն էր էս ամբողջ գյուղին, և գիտե՞ս ինչ էր ասել նրա Գիքոր փոքր ախպերը. «Էդ ո՜նց է Սարգսի համար կոռի գնաց, ինձ համար ձեռուոտն էդպես կապվել է՝ մի սել չի սարքում» (մի կաղնի կտրելու իրավունքի դիմաց անտառապահը Գիքորից մի եզանսել է ուզած եղել): Քո պապ ու իմ պատրոն Ավետիքի ճիշտ պատասխանը դա է, դու մի կարծիր, թե նրա վարքն ուրիշ պատասխան ունի: Շնորհակալություն ո՞վ էր ասում նրա ձիուն — ոչ մեկը: Բեռն իջեցնում ու քամակին ձեռաց ճիպտում էին — բեռը՝ իրենց, քրտնահոտը՝ տիրոջը — գնա՛: Խիղճ, խղճի վրա խիղճ, խղճի վրա խիղճ, ներսից խիղճ, դրսից խիղճ — դա խի՞ղճ է թե փալասե տիկնիկ, զավակս, զավակս, իմ հոգսս, իմ տանջանքս, իմ անհանգստությունս, իմ տառապանքս, իմ բեռս: Աղջիկ եք տեսնում՝ կանգնում նայում եք ու աչքներդ լցվում է, տղա եք տեսնում՝ բերաններդ բա՜ց նայում եք, հիվանդ գառան համար լաց եք լինում, սիրուն հորթի համար լաց եք լինում — ձեր փորում տղամարդու սի՞րտ է թե սազը ձեռին աշուղ: Քո պապ Ավետիքի քնա՜ծ, դանդա՜ղ, բա՜րի, էն էլ ես ինչ իմանամ բարի՞ թե վախկոտ չեղած մի պուտ արյունը էդ ո՜նց կարողացավ կտրել մերանի պես քո մեջ Իշխանի տված էն կատաղի վարար արյունը, անդադար, խաբեբա, շողոմքոր, համարձակ, անքուն, վրիժառու, զնգուն-զվարթ-ավազակ առնաուտի արյունը քո մեջ էդ ո՜նց կտրվեց Ավետիքի քնած մի պուտ արյունից: Թե՞ էդքան դուրեկան է ծնկներն օջախին դեմ անել, ժպտալով ննջել ու հուսալ ու հավատալ, թե աշխարհը բարի է: Էծը թուփ — գելը էծ: Է՞ծն ես թե թուփը, գե՞լն ես թե էծը , ո՞րն ես: Կա՛մ — կա՛մ: Չէ՜ մի. դուք սպասեք ձեր դրախտին՝ որ վանքի զանգերն իրիկվա մեջ զրնգան, իրիկվա մեջ վանքի աղբյուրը երգի, հոգնած իրիկվա միջով ձեզ բարձած բերեն, վերցնեն ձեր բեռը քրիստոսի իրիկվա մեջ և ուռչի՜ շնորհակալությունը բկների մեջ, խեղդի — «շնորհակալ եմ, ձի, Բորչալվից, է՜, մի ձմեռվա հաց բերիր երեխեքիս համար, պարտական ենք, ձի»:
Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ: Հիշողությունը դրած է անասունի և մարդու արանքում: Հիշողության մեջ ես՝ ուրեմն վառվում ես, մարդ ես, հաշիվներ ունես, անհանգիստ ես — հիշողության մեջ չես՝ հրե՜ն բաց դաշտում կովն արածում է առանց հիշողությունների, իսկ հորթին երեկ են մորթել…
© 1958 — 2021, Հրանտ Մաթևոսյան

Կադրա՜։

1.Դուրս գրիր անծանոթ բառերը և բացատրիր։
չափար-ցանկապատ
կոռ — ընդհանուր հարկադիր ձրի աշխատանք
փալաս — Լաթի՝ շորի կտոր, որ սովորաբար գործածվում է որպես ջնջոց
մերան — Մակարդ
շողոմքոր —  արտահայտող

2.Պատմվածքում առանձնացրու այնպիսի մտքեր,որոնք քեզ հոգեհարազատ են, որոնք արդիական են (այժմեական, ժամանակակից, առօրյա, ակտուալ)։
1․ Մարդ չպիտի էնքան քաղցր լինի՝ որ կուլ տան, չպիտի էնքան դառը լինի՝ որ թքեն:
2․ Էծը թուփ — գելը էծ: Է՞ծն ես թե թուփը, գե՞լն ես թե էծը , ո՞րն ես: Կա՛մ — կա՛մ:

3. Բացատրի՜ր շնորհակալություն բառի իմաստը, ինչպե՞ս ես դու շնորհակալ լինում ծնողիդ, ընկերոջդ․․․ ։
Շնորհակալ լինել, նշանակում է եախտապառտ լինել, ուրախանալ այն ամենով, ինչ ուրիշո անում է քեզ համար։
Ես շնորհակալություն եմ հայտնում ինչպես խոսք՝երով, այնպեսել արարքնով։ Ես շնորհակալ եմ լինում նույնիսկ ամենափոքրիկ լավության համար։