Թռչուններ

1․ Ի՞նչպիսի հիմնական կառուցվածք  և առանձնահատկություններ ունեն թռչունները։

Թռչունների մարմինը, ի տարբերություն այլ ողնաշարավողների, արտաքինից պատված են փետուրներով։ Փետուրների շնորհիվ թռչունները կարողանում են թռչել։ Նրանք ունեն կլորավուն կամ ձվաձև մարմին, երկար շարժուն պարանոց և փոքրիկ գլուխ։ Գլխի առջևի ծայրում գտնվում է ատամներից զուրկ եղջերային կտուց։

2․ ՀՀ հանդիպող ի՞նչպիսի թռչուններ գիտեք, որոնք գրանցված են կարմիր գրքում։

ՀՀ հանդիպող թռչուններն են, որոնք գրանցված են կարմիր գրքում՝ Ժայռային մեծ սիտեղ, Լայնակտուց բադ, Լորաճուռակ, Խայտաբադ, Խայտաբղետ նրբագեղիկ, Բալոբան, Բզակտուց, Գանգրափետուր հավալուսն, Գառնանգղ, Գերեզմանարծիվ, Եվրոպական բվիկ, Եվրոպական ճնճղաճուռակ, Թավշաոտ ճուռակ, Թավշաոտ բվիկ, Թշշան կարապ, Կապտափող սոխակ, Կարճամատ ճնճղուկ, Կարմիր ցին, Կամրաթև մագլցող, Կարմրակատար շամփրուկ, Կարմրաոտ բազե, Ձյան ճնճղուկ, Ճչան կարապ, Մարմարյա մրտիմն, Մեծ ձկնկուլ, Մոխրագույն բադ, Մոխրագույն կռունկ, Մոխրագույն սագ, Ֆլամինգո, Օձակեր արծիվ, Քաջահավ, Սևավիզ քարաթռչնակ, Սև փայտփոր, Սև անգղ, Սև ագռավ, Սպիտակափող սոխակ, Սպիտակապոչ արծիվ, Սպիտակագլուխ բադ, Սպիտակագլուխ անգղ, Սապսան, Ծիկապոչ քարաթռչնակ, Ջրարծիվ, Աղավնաբազե, Անդրկովկասյան փասյան

3․ Ի՞նչպես են բազմանում թռչունները

Թռչունների մոտ լավ արտահայտված է սեռական դիմորֆիզմը: Արուները ունեն վառ գունավորում, ավելի խոշոր են և գրավում են էգերին: Թռչունների բազմացումը սկսվում է հարսանեկան խաղերով: Դրանք դրսևորվում են տարբեր կերպ՝ կռունկները պարում են, սոխակները՝ երգում, փայտփորիկները` կտցահարում ծառի բները:   Հարսանեկան խաղերին մասնակցում են և՛ արուները, և՛ էգերը, սակայն արուների մասնակցությունը միշտ ավելի արտահայտված է: Հարսանեկան խաղերի ընթացքում ձևավորվում են զույգերը:

Արագիլը, կարապը, պինգվինները զույգեր են կազմում ամբողջ կյանքի համար: 
Սոխակները, կեռնեխը, կռնչան բադը զույգեր են կազմում միայն մեկ սեզոնի համար: Ձվարանից դուրս գալուց հետո ձվաբջիջը ընկնում է ձվատարի մեջ: Ձվատարի սկզբնամասում կատարվում է բեղմնավորում, որից հետո ձվատարի պատերի կծկումների շնորհիվ բեղմնավորված ձվաբջիջը շարժվում է դեպի կոյանոց:

4․ Ի՞նչ դեր ունեն մարդու կյանքում և բնության մեջ։

Թռչունները կարևոր դեր են խաղում Երկրի համարյա բոլոր կենսացենոզներում և մարդու կյանքում։ Սնվելով բույսերով, անողնաշար և ողնաշարավոր տարբեր կենդանիներով ՝ թռչունները կազմում են սննդային շղթաների վերջին օղակներից մեկը։ Դրանով նրանք կարգավորում են բնության մեջ շատ կենդանիների, հատկապես ՝ միջատների սողունների և մանր կաթնասունների թվաքանակը։ Ոչնչացնելով վնասատու միջատներին, մկնանման կրծողներին, ուտելով մոլախոտերի սերմերը թռչունները սահմանափակում են այդ օրգանիզմների բազմացումն ու տարածումը դրանով, իսկ օգուտ բերելով գյուղատնտեսությանը և անտառային տնտեսություններին։ Շատ մեծ է թռչունների դերը բույսերի սերմերի տարածման մեջ։ Կան թռչուններ, որոնք փոշոտում են բույսերը։ Սեզոնային ակտիվ տեղաշարժերի հետ կապված է թռչուններն ակտիվորեն մասնակցում են նյութերի շրջանառությանը բնության մեջ։ Թռչունները սնունդ են տարբեր կենդանիների և մարդու համար։

Հայոց լեզու

Գարնան բացումից հետո, երբ ծաղիկները արդեն ծաղկում են, որոշ կենդանիներ դուրս են եկել ձմռան քնից, օրերը տաքացել և ջերմացել են, մի փոքրկ մեղու ,նեկտար հավաքելիս ,հանդիպում է մի գեղեցիկ ծաղիկի, նրանք ընկնում են խոսակցության մեջ.

— Կարծում եմ հավես է քո կյանքը, դու ազատ ես, կարողանում ես թռչել, գնալ այնտեղ, որտեղ կկամենաս, իսկ ես ոչ ոտք ունեմ, ոչ էլ թևեր ,որպեսզի տեղաշարջվեմ:

— Ոչ, դու չարաչար սխալվում ես, ես ամբողջ օրը աշխատում եմ, հանգիստ չունեմ, ուզում եմ քեզ նման անհոգ լինեմ:

Այս ամենը հաշվի առնելով, կարող ենք եզրակացնել, որ մենք պետք է բավարարվենք այն ամենով, ինչ որ ունենք: Պետք չի նախանձել ուրիշի ունեցացին, քանի որ, հնարավոր է որ մեկ ուրիշ մեկն էլ ցանկանում է ունենալ ձեր ունեցածը: